Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու. Զելենսկին կոչով դիմել է Մոսկվային
https://parstoday.ir/hy/news/world-i167188-Ժամանակն_է_հանդիպելու_ժամանակն_է_խոսելու._Զելենսկին_կոչով_դիմել_է_Մոսկվային
Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2022 12:53 Asia/Tehran
  • Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու. Զելենսկին կոչով դիմել է Մոսկվային

Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

«Մենք միշտ պնդել ենք բանակցությունների հարցում: Առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք լուծումներ խաղաղության համար: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ՝ հատկապես Մոսկվայում: Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու, ժամանակն է արդարությունը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - հայտարարել է Զելենսկին:

Մոսկվան նաև պահանջում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, ինչպես նաև՝ Կիևի կողմից Ղրիմը որպես Ռուսաստանի տարածքի մաս ճանաչելը և Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումը:

Ռուսական զորքերն արդեն բավական երկար ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մատույցներում են և շրջափակման մեջ են պահում մի քանի այլ խոշոր քաղաքներ՝ ինչպես Խարկովը, Չեռնիգովը, Մարիուպոլը: