Ռուսաստանն ու Ուկրաինան կարևոր հարցերի շուրջ համաձայնության են մոտեցել
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտենում են «կարևոր հարցերի» շուրջ համաձայնության:
Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխել է նոր փուլ: փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմը շարունակվում է չորրորդ շաբաթը, չնայած Ռուսաստանի դեմ կիրառված ռազմական, տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներին:
Անդրադառնալով ետղահան եղած ավելի քան երեք միլիոն ուկրաինացիների խնդրին, ՄԱԿ-ը նախազգուշացրել է միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ և կոչ արել անհապաղ դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը:
«Եթե երկու կողմերը չհրաժարվեն ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ իրենց դիրքորոշումներից, հուսով ենք, որ հրադադարի վերաբերյալ համատեղ որոշում կկայացվի», - հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հինգշաբթի օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրել է, որ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար կարող է պահանջվել երկու նախագահների ուղիղ հանդիպում, և որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինին ու Վլադիմիր Զելենսկուն՝ պատերազմը դադարեցնելու համար բանակցությունների շրջանակում:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Թուրքիան նաև ձգտում է բարձրացնել իր հեղինակությունը՝ որպես հակամարտությանը միջնորդող տարածաշրջանային դերակատար:
Թուրքիան միջնորդ է հանդիսանում երկու երկրների միջև, այն պայմաններում երբ մի կողմից Ուկրաինայում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է, մյուս կողմից էլ իր գազի մեծ մասը ստանում է Ռուսաստանից։