Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան քաղաքների գրավման հարցում Ռուսաստանի առաջընթացը փոքր է եղել:
Կիրակի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը շարունակում են շրջափակել Ուկրաինայի արևելքում գտնվող մի շարք քաղաքներ:
ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրիանայի ցանկության և այդ երկրին ցուցաբերված բազմամիլիոնանոց օգնության ֆոնին, փետրվարի 24-ին, Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների կողմից անվտանգության հարցում աջակցության համար Մոսկվային ուղղված դիմումից հետո, Վլադիմիր Պուիտնը հայտարարեց Ուկրիանոյւմ «հատուկ գործողություն» սկսելու մասին, ինչից հետո ռուսական կործանիչներն ու հրթիռները խոցեցին Ուկրիանայի ռազմական թիրախները:
Մոսկվան հայտարարել է, որ գործողության նպատակն Ուկրաինան «ապառազմականացնելն է»:
Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպան պատժամիջոցներ կիրառեցին Մոսկվայի դեմ:
Իսկ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին՝ Ուկրիանայի արևելքում բնակվող ռուսների վրա իրականացված հարձակումներն անտեսելու պատճառով:
Ուկրիանայի պատերևամը շարունակվում է արդեն 25 օր: