Բրիտանիան նոր հայտարարություն է արել Կիևի մոտ ռուսական զորքերի ներկայության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i167356-Բրիտանիան_նոր_հայտարարություն_է_արել_Կիևի_մոտ_ռուսական_զորքերի_ներկայության_վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի նախարարությունը հայտարարել է Ուկրիանայի մայարքաղաք Կիևի մոտ ռուսական զորքերի ներկայության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2022 08:34 Asia/Tehran
  • Բրիտանիան նոր հայտարարություն է արել Կիևի մոտ ռուսական զորքերի ներկայության վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի նախարարությունը հայտարարել է Ուկրիանայի մայարքաղաք Կիևի մոտ ռուսական զորքերի ներկայության մասին:

Fars News գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի հյուսիս-արևելքից  շարժվում են դեպի Կիև և արդեն գտնվում են մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրիանայի ցանկության և այդ երկրին ցուցաբերված բազմամիլիոնանոց օգնության ֆոնին, փետրվարի 24-ին, Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների կողմից անվտանգության հարցում աջակցության համար Մոսկվային ուղղված դիմումից հետո, Վլադիմիր Պուիտնը հայտարարեց Ուկրիանոյւմ «հատուկ գործողություն» սկսելու մասին, ինչից հետո ռուսական կործանիչներն ու հրթիռները խոցեցին Ուկրիանայի ռազմական թիրախները:

Մոսկվան հայտարարել է, որ գործողության նպատակն Ուկրաինան «ապառազմականացնելն է»:

Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպան պատժամիջոցներ կիրառեցին Մոսկվայի դեմ:

Իսկ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին՝ Ուկրիանայի արևելքում բնակվող ռուսների վրա իրականացված հարձակումներն անտեսելու պատճառով: