Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i167384-Հռոմի_Ֆրանցիսկոս_Պապը_կոչ_է_արել_դադարեցնել_պատերազմն_Ուկրաինայում
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2022 12:58 Asia/Tehran
  • Հռոմի  Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն  ասելով, որ պատերազմը շարունակելու արդարացում չկա, միջազգային հանրությանը կոչ է արել  դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

Հռոմի  Ֆրանցիսկոս Պապըհայտարարել է, որ ուկրաինական փախստականների ճգնաժամը գնալով ավելի է վատանում է և ուկրաինացիների նկատմամբ բռնություններն անվանել է անմարդկային ու վիրավորական։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ին ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր 3,328,000 ուկրաինացիներ, որոնց 90 տոկոսը կանայք և երեխաներ են, լքել են երկիրը:

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին, որ անտեսում են մարդու իրավունքների խախտումները և ուկրաինական ուժերի կողմից Ուկրաինայի արևելքում բնակվող ռուսների վրա հարձակումները: