Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ասելով, որ պատերազմը շարունակելու արդարացում չկա, միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապըհայտարարել է, որ ուկրաինական փախստականների ճգնաժամը գնալով ավելի է վատանում է և ուկրաինացիների նկատմամբ բռնություններն անվանել է անմարդկային ու վիրավորական։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ին ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր 3,328,000 ուկրաինացիներ, որոնց 90 տոկոսը կանայք և երեխաներ են, լքել են երկիրը:
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին, որ անտեսում են մարդու իրավունքների խախտումները և ուկրաինական ուժերի կողմից Ուկրաինայի արևելքում բնակվող ռուսների վրա հարձակումները: