Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերը
https://parstoday.ir/hy/news/world-i167460-Զելենսկին_հայտարարել_է_որ_Կիեւը_կողջունի_Վատիկանի_միջնորդական_դերը
Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 14:08 Asia/Tehran
  • Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերը

Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:

«Խոսեցի քահանայանպետի հետ: (…) Կողջունենք Սուրբ աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքների դադարեցման գործում: Շնորհակալություն հայտնեցի հանուն Ուկրաինայի եւ խաղաղության աղոթքների համար»,- գել Է Զելենսկին իր Twitter-ում:

Իր հերթին Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշն իր Twitter-ում Զելենսկու եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի զրույցից հետո գրել Է, որ քահանայապետին սպասում են Ուկրաինայում: Ֆրանցիսկոսը բազմիցս հաշտության եւ անհապաղ հրադադարի կոչ Է արել: Վատիկանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ նա ստացել Է մի քանի նամակ, այդ թվում Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյից՝ Ուկրաինա ժամանելու հրավերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am