Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայացել է գերիների առաջին փոխանակումը
https://parstoday.ir/hy/news/world-i167470-Ռուսաստանի_և_Ուկրաինայի_միջև_կայացել_է_գերիների_առաջին_փոխանակումը
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են առաջին գերիներին: Ազատ է արձակվել 9 ռուս զինծառայող: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 14:42 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայացել է գերիների առաջին փոխանակումը

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են առաջին գերիներին: Ազատ է արձակվել 9 ռուս զինծառայող: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

«Առաջին փոխանակումը տեղի ունեցավ: Մեր տղաներից 9 հոգի վերադարձան»,- ասել է օմբուդսմենը RT-ի եթերում։

Նա հաստատել է տարածված տեղեկությունը, թե ռուս զինծառայողները փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետի հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին, հայտնել էին Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովի փոխարեն 9 ռուս զինծառայողների ազատ արձակման մասին։

Ավելի վաղ Մոսկալկովան հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են փոխանցվել տվյալներ ավելի քան 500 ուկրաինացիների մասին, որոնք ռուսական կողմում գերության մեջ են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նրանց փոխանակման։

araratnews.am