ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ չի դառնա. Գերմանիայի կանցլեր
https://parstoday.ir/hy/news/world-i167544-ՆԱՏՕ_ն_Ուկրաինայի_շուրջ_հակամարտության_կողմ_չի_դառնա._Գերմանիայի_կանցլեր
ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 12:35 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ չի դառնա. Գերմանիայի կանցլեր

ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։

«ՆԱՏՕ-ն չի դառնա պատերազմի կողմ», - ասել է նա: Կանցլերի խոսքով՝ դրանում իր հետ համաձայն են Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 

Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։

«Այսպես էլ պետք է մնա», - ասել է կաբինետի ղեկավարը։ Նա կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծմանը։

aysor.am