ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ չի դառնա. Գերմանիայի կանցլեր
Մարտ 23, 2022 17:05 Asia/Tehran
ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
«ՆԱՏՕ-ն չի դառնա պատերազմի կողմ», - ասել է նա: Կանցլերի խոսքով՝ դրանում իր հետ համաձայն են Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։
«Այսպես էլ պետք է մնա», - ասել է կաբինետի ղեկավարը։ Նա կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծմանը։
aysor.am
Պիտակ