Ռուսաստան. Արևմուտքը, զենք ուղարկելով Ուկրաինա, սպառնում է համաշխարհային անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/world-i167570-Ռուսաստան._Արևմուտքը_զենք_ուղարկելով_Ուկրաինա_սպառնում_է_համաշխարհային_անվտանգությանը
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը զգուշացրել է, որ զենք ու վարձկաններ ուղարկելով Ուկրաինա, արևմտյան երկրները սպառնում են համաշխարհային անվտանգությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 14:30 Asia/Tehran
  • Ռուսաստան. Արևմուտքը, զենք ուղարկելով Ուկրաինա, սպառնում է համաշխարհային անվտանգությանը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը զգուշացրել է, որ զենք ու վարձկաններ ուղարկելով Ուկրաինա, արևմտյան երկրները սպառնում են համաշխարհային անվտանգությանը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը չորեքշաբթի օրը քննադատելով Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը, հայտարարել է.«Զենք  և վարձկաններ Ուկրաինա  ուղարկելը  շատ վտանգավոր քաղաքականություն է, և ուղղակի սպառնալիք է` Եվրոպայի և աշխարհի անվտանգության համար»։

Ռուս  դիվանագետի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի զգալի մասը հայտնվում է ահաբեկիչների եւ հանցագործների ձեռքում։

Ռուսաստանի նախագահը նույնպես զգուշացրել է, որ Ուկրաինա զենք և վարձկաններ ուղարկելու  արևմտյան երկրների քայլը կտանի արյունահեղության: