Ռուսաստան. Արևմուտքը, զենք ուղարկելով Ուկրաինա, սպառնում է համաշխարհային անվտանգությանը
Մարտ 23, 2022 14:30 Asia/Tehran
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը զգուշացրել է, որ զենք ու վարձկաններ ուղարկելով Ուկրաինա, արևմտյան երկրները սպառնում են համաշխարհային անվտանգությանը։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը չորեքշաբթի օրը քննադատելով Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը, հայտարարել է.«Զենք և վարձկաններ Ուկրաինա ուղարկելը շատ վտանգավոր քաղաքականություն է, և ուղղակի սպառնալիք է` Եվրոպայի և աշխարհի անվտանգության համար»։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի զգալի մասը հայտնվում է ահաբեկիչների եւ հանցագործների ձեռքում։
Ռուսաստանի նախագահը նույնպես զգուշացրել է, որ Ուկրաինա զենք և վարձկաններ ուղարկելու արևմտյան երկրների քայլը կտանի արյունահեղության:
Պիտակ