Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը
Ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքը։
Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողության առաջադրանքները: Մարտի 24-ի դրությամբ ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ անցած երեկոյան և գիշերը ուկրաինական զինուժի ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել գերճշգրիտ հեռահար ծովային և օդային զենքերով։ Ոչնչացվել է 13 զենիթահրթիռային համակարգ: