Կանադսն 5 տոկոսով կավելացնի նավթի արդյունահանման ծավալը՝ եվրոպացի դաշնակիցներին օգնելու համար
Աշխարհի թվով չորրորդ նավթ արտահանող երկիրը՝ Կանադան, հայտարարել է, որ 5 տոկոսով ավելացնում է նավթի արդյունահանման ծավալը, որպեսզի օգնի իր եվրոպացի դաշնակիցներին և լրացնի համաշխարհային շուկայում Ուկրիանայի պատերազմի հետևանքով առաջացած դեֆիցիտը:
Օտտավայի լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը երեկ հայտարարել է, որ ընթացիկ տարում երկիրն օրական մոտ 300 հազար բարելով կավելացնի նավթի արդյունահաման ծավալը:
Այդ մասին Ուիլկինսոնը հայտարարերլ է Փարիզում, որտեղ մասնակցել է Միջազգային էներգետիկ գործակալության նախարարների հանդիպմանը: Հանդիպման շրջանակներում քննարկվել է համաշխարհային էներգետիկ անվտանգությունը և առանց ածխածնի տնտեսության անցումը:
Նախարարը հայտարարել է. «Չնայած Կանադան չի կարող կոնկրետ վերահսկել իր նավթային նպատակակետը, սակայն նավթ մատակարարելով, կնպաստի համաշխարհային շուկայում, ինչը կօգնի նաև Եվրոպային»: