Կանադսն 5 տոկոսով կավելացնի նավթի արդյունահանման ծավալը՝ եվրոպացի դաշնակիցներին օգնելու համար
(last modified Fri, 25 Mar 2022 05:16:29 GMT )
Մարտ 25, 2022 09:46 Asia/Tehran
  • Կանադսն 5 տոկոսով կավելացնի նավթի արդյունահանման ծավալը՝ եվրոպացի դաշնակիցներին օգնելու  համար

Աշխարհի թվով չորրորդ նավթ արտահանող երկիրը՝ Կանադան, հայտարարել է, որ 5 տոկոսով ավելացնում է նավթի արդյունահանման ծավալը, որպեսզի օգնի իր եվրոպացի դաշնակիցներին և լրացնի համաշխարհային շուկայում Ուկրիանայի պատերազմի հետևանքով առաջացած դեֆիցիտը:

Օտտավայի լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը երեկ հայտարարել է, որ  ընթացիկ տարում երկիրն  օրական մոտ 300 հազար բարելով կավելացնի նավթի արդյունահաման ծավալը:

Այդ մասին Ուիլկինսոնը հայտարարերլ է Փարիզում, որտեղ մասնակցել է  Միջազգային էներգետիկ գործակալության նախարարների հանդիպմանը: Հանդիպման շրջանակներում քննարկվել է համաշխարհային էներգետիկ անվտանգությունը և առանց ածխածնի տնտեսության անցումը:

Նախարարը հայտարարել է. «Չնայած Կանադան չի կարող կոնկրետ վերահսկել իր նավթային նպատակակետը, սակայն նավթ մատակարարելով, կնպաստի համաշխարհային շուկայում, ինչը կօգնի նաև Եվրոպային»: