Սկանդալ Թուրքիայում՝ Էրդողանի առաջարկած թանկարժեք ճաշացանկի շուրջ
(last modified Mon, 28 Mar 2022 13:18:17 GMT )
Մարտ 28, 2022 17:48 Asia/Tehran
  • Սկանդալ Թուրքիայում՝ Էրդողանի առաջարկած  թանկարժեք ճաշացանկի շուրջ

Տնտեսական ճգնաժամի և աղքատության սրման պայմաններում Թուրքիայի նախագահի առաջարկած Ռամադանի սրբազան ամսվա հատուկ ճաշացանկը բողոքի առիթ է հանդիսացել ժողովրդի և լրատվամիջոցների շրջանում:

Կիրակի օրը, ֆերմերների հետ հանդիպման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Թուրքիայում սննդամթերքի ապահովման դժվարության մասին և  մարդկանց կոչ է արել  խնայողություններ անել և համբերատար լինել կենսաապահովման ճգնաժամի պայմաններում։

Հանդիպման ժամանակ  Ռամադան ամսվա ընթացքում (մուսուլմանների ծոմապահության ամիս) ֆիզիկական ուժը ամրապնդելու  համար,  Էրդողանն իր ճաշացանկն է առաջարկել ուրիշներին:

Այդ արտահայտություններից հետո, անդրադառնալով Էրդողանի խորհուրդ տված մթերքի գներին (650 լիրա 4 կիլոգրամի համար) և քաղաքացիների 4000 լիրա կազմող  միջին աշխատավարձին, «Սուզջու» թերթը հրապարակել է քաղաքացիների երկար հերթերի վերաբերյալ մի քանի լուսանկարներ և տեսանյութեր՝ էժան հաց և ձեթ գնելու համար։

«Նախագահն այն դեպքում է թանկարգժեք սննդամթերքի  խորհուրդ տալիս, երբ մարդիկ ժամերով հերթ են կանգնում որպեսզի կարողանան մեկ լիրա ավելի էժան ու  հնացած հաց գնել»,- գրել է  թերթը։

«Հայրենիք» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ասել է, որ  Էրդողանի խոսքերը վկայում են, որ նա շատ մեծ տարածություն ունի  ժողովրդից: Դիմելով Թուրքիայի նախագահին, նա ասել է.«Էրդողա՛ն,  մարդիկ ժամերով հերթ են կանգնում չոր ու հնացած հացի համար, իսկ  դուք նրանց բուժման  բանաձև եք ներկայացնում»: