Սերգեյ Շոյգու. Ուկրաինայում հատուկ գործողության առաջին փուլի նպատակներն իրականացվել են
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է.«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի նպատակներն իրականացվել են, և Ռուսաստանն այսուհետև իր ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրայինայի արևելքում գտնվող Դոնբասի տարածքի ազատագրման վրա»:
Սերգեյ Շոյգուն այսօր հայատարարել է. «Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն նվազել է, ինչը մեզ թույլ է տալիս կենտրոնացնել մեր հիմնական ուշադրությունն ու ջանքերը հիմնական նպատակին հասնելու վրա, որն է Դոնբասի ազատագրումը»:
Նշելով, որ Ուկրաինայի օդուժը և ՀՕՊ-ը փաստացի ոչնչացվել են, և Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո այդ երկրի ռազմածովային ուժերն այլևս գոյություն չունեն Ուկրաինայում, ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է.«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, քանի դեռ չենք հասել մեր առջև դրված նպատակներին»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ երկիրը թիրախավորում է միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, և որ Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել Ուկրաինան»։
Ուկրաինայի պատերազմից անցել է ավելի քան մեկ ամիս, և մինչ այժմ 25 երկիր Կիև է ուղարկել տարբեր զինատեսակներ։