ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/world-i168062-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենը_ժամանել_է_Ուկրաինա
Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 14:35 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Ուկրաինա

Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար:

 Այդ մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը: Գլխավոր տնօրենը նպատակ ունի նաեւ «ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ» ուղարկելու «առաջնահերթային օբյեկտներ» եւ «կենսականորեն կարեւոր նյութեր» բերելու անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ դիտազննման եւ վթարային արձագանքման սարքավորանքները»:

«Ռազմական հակամարտությունն աննախադեպ վտանգի Է ենթարկում Ուկրաինայի ատոմային Էլեկտրակայանները եւ ճառագայթաակտիվ նյութերով մյուս օբյեկտները:

Մենք պետք Է շտապ միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու համար դրանց անվտանգությունը եւ հուսալի աշխատանքը, նվազեցնելու միջուկային վթարի ռիսը, որը կարող Է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության եւ շրջակա միջավայրի համար ինչպես Ուկրաինայում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել Է Գրոսսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am