Գարուն է գալիս. 10+1 փաստ
https://parstoday.ir/hy/news/world-i168076-Գարուն_է_գալիս._10_1_փաստ
Գարուն.Այս զարմանահրաշ եղանակը մեզ ստիպում է երազել, ապրել, սիրել կյանքն ու հավատալ լավին: Vnews-ը հավաքագրել է հետաքրքիր փաստեր գարնան մասին: Գարնանամուտի փաստեր
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 15:36 Asia/Tehran
  • Գարուն է գալիս. 10+1 փաստ

Գարուն.Այս զարմանահրաշ եղանակը մեզ ստիպում է երազել, ապրել, սիրել կյանքն ու հավատալ լավին: Vnews-ը հավաքագրել է հետաքրքիր փաստեր գարնան մասին: Գարնանամուտի փաստեր

1.Գիտնականները չեն զլացել ու պարզել են, թե ինչ արագությամբ է ընթանում գարունը. պարզվում է՝ 5 կմ. մեկ օրվա ընթացքում: Այս եզրակացությանը նրանք եկել են՝ հետևելով առանձին բույսերի ծաղկելու պրոցեսին:

2. Պարզվում է նաև, որ գոյություն ունի մի բան, ինչն աննախադեպ արագանում է գարնանը. երեխաների հասունացումը: Նրանք գարնանը երեք անգամ ավելի արագ են մեծանում, քան աշնանը: Այս մասին փաստում են այն նույն բրիտանացի գիտնականները:

4. Սակուրա ծառը, որի հայրենիքը Ճապոնիան է, համարվում է գարնանը ծաղկող առաջին ծառը: Հարկ է նշել, որ այսօր Սակուրաներ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ծայրերում:

5. Իսկ այ տիեզերքում գարունը գալիս է մարտի 20-ին, դա գարնանային գիշերահավասարի օրն է: Հենց մարտի 20-ին են գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում: Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ:

6.Հենց գարնանն են տեղի ունենում ամենաշատ տորնադոները: Միջին հաշվարկներով տորնադոների թիվը գարնան շրջանում ավելանում է հինգից վեց անգամ:

7. Գարնանը մեղուներն այնքան ագրեսիվ չեն, որքան տարվա մնացած եղանակներին:

8.Մարդկանց մասին. մենք երեք անգամ ավելի հաճախ ենք շնչում գարնանը: Միջինում մեկ ժամվա ընթացքում կատարում ենք մոտավորապես հազար շնչառություն: Գիտնականներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ ձմռան ամիսներին մեր օրգանիզմը գտնվել է թթվածնային սովի մեջ և գարնանը ձգտում է վերականգնվել:

9. Ամենուր չէ, որ գարունը գալիս է մարտին, օրինակ Արգենտինային և Մադագասկարին գարունն այցելում է սեպտեմբերին: Իսկ Ժնևում գարունը գալիս է միայն այդ մասին պաշտոնական հայտարարություն տարածելուց հետո: Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում աճում է մի շագանակենի, և հենց որ այն ծաղկում է, նշանակում է՝ «դռները բացեք, գարուն է եկել»: Այս ավանդույթը գործում է 1818 թվականից: Ի դեպ, 1991 թվականին գարունը շատ է շտապել և վրա է հասել հունվարի 3-ին:

10. Միայն մենք չենք, որ փոխում ենք մեր զգեստապահարանը գարնանն ընդառաջ: Նապաստակների, սկյուռների ու մի շարք այլ կենդանիների մորթին գարնանամուտի հետ փոխվում է:

+1. Այն համոզմունքը, թե մարդիկ գարնանն ավելի հաճախ են սիրահարվում, թյուր է: Պարզվում է, որ տարվա այս եղանակին մարդիկ ուղղակի գտնվում են որոշակի Էյֆորիայի մեջ, ինչի պատճառն էլ բնության զարթոնքն է:

vnews.am