Լավրովը եւ Վան Ին քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում
https://parstoday.ir/hy/news/world-i168108-Լավրովը_եւ_Վան_Ին_քննարկել_են_իրավիճակը_Կորեական_թերակղզում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա չինացի գործընկեր Վան Ին Չինաստանում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում, հայտնում է ՌԴ դիվանագիտական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2022 08:42 Asia/Tehran
  • Լավրովը եւ Վան Ին քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա չինացի գործընկեր Վան Ին Չինաստանում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում, հայտնում է ՌԴ դիվանագիտական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք կարեւոր թեմաներ, այդ թվում՝ Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, Իրանի միջուկային ծրագրի եւ իրավիճակը Կորեական թերակղզում»,- ​​ասվում է նախարարության կայքում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովը ժամանել է չինական Տունսի քաղաք, որտեղ մարտի 31-ին տեղի կունենա Աֆղանստանի արտգործնախարարների՝ հարեւան երկրների ֆորմատով հանդիպումը։ Իսկ այսօր օրը նվիրված կլինի օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ հանդիպումներին։

news.am