Երկրի մակերեւույթի տակից հասնող առեղծվածային ազդանշաններ են գրանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i168118-Երկրի_մակերեւույթի_տակից_հասնող_առեղծվածային_ազդանշաններ_են_գրանցվել
Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպեր համալսարանի գիտնականների խումբը Նիկոլաս Ժիլեի գլխավորությամբ առեղծվածային ազդանշաններ է գրանցել, որոնք գալիս են Երկրի մակերեւույթի տակից: Ինչպես նշվել է, դրանք մագնիսական ազդակներ էին։ Դիտարկումների արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2022 08:58 Asia/Tehran
  • Երկրի մակերեւույթի տակից հասնող առեղծվածային ազդանշաններ են գրանցվել

Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպեր համալսարանի գիտնականների խումբը Նիկոլաս Ժիլեի գլխավորությամբ առեղծվածային ազդանշաններ է գրանցել, որոնք գալիս են Երկրի մակերեւույթի տակից: Ինչպես նշվել է, դրանք մագնիսական ազդակներ էին։ Դիտարկումների արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում։

Երկրի մագնիսական դաշտը գործում է լիցքավորված մասնիկների տուրբուլենտ շարժման եւ միջուկի խորքում կոնվեկցիոն հոսանքների շնորհիվ: Աշխատանքի արդյունքում փորձագետները պարզել են, որ մեր մոլորակի մագնիսական դաշտը ցիկլային կերպով տատանվում էր յոթ տարին մեկ անգամ՝ շարժվելով դեպի արեւմուտք հասարակածի շուրջ ժամում գրեթե 1500 կիլոմետր արագությամբ։ Դա անելու համար գիտնականները վերլուծել են 1999-2021 թթ. արբանյակների եւ ցամաքային աստղադիտարանների միջոցով ստացված գեոմագնիսական դաշտի տվյալները:

Ավլի վաղ հետազոտողները կարծում էին, որ շերտավորված ապարների բարակ շերտը կարող է տեղաշարժեր առաջացնել  մագնիսական դաշտում Երկրի արտաքին միջուկի եւ թիկնոցի միջեւ: Սակայն Նիկոլաս Ժիլեի աշխատանքը ապացուցել է, որ այդ փոփոխությունները կարող են առանց ապարի շերտի տեղի ունենալ:

mews.am