Թուրքիան վճռական է ռուսական S-400 համակարգեր գնելու հարցում
Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծել է Անկարայի վճռականությունը՝ շարունակել Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։
ԱՄն-ն դեմ է Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու Թուրքիայի որոշմանը:
Մինչ այժմ Թուրքիան ռուսական արտադրության մի քանի S-400 համակարգեր է գնել:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ին հասկացրել է, որ S-400 համակարգերի գնման շուրջ բանավեճն անօգուտ է։
Քալընը CNN-ին տված հարցազրույցում ասել է.«ՆԱՏՕ-ն կարող է աջակցել իր դաշնակկից Թուրքիային՝ վաճառելով Patriot առաջադեմ պաշտպանական համակարգեր»:
Նշելով, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակը, Քալընը հավելել է.«Պատժամիջոցներ կիրառելով Թուրքիայի դեմ, դաշինքի անդամները մեծ սխալ են թույլ տվել, և Ուկրաինայի պատերազմը ապացուցել է, որ այդ որոշումը սխալ է»։