Գուտերեշ. Աֆղանստանի ժողովրդի 95 տոկոսը բավարար սնունդ չունի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աֆղանստանին ֆինանսական օգնության տրամադրման դիմումի վերաբերյալ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրի բնակչության 95 տոկոսը բավարար սնունդ չունի:
«Աֆղանստանում 9 միլիոն մարդ սովի վտանգի տակ է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գուտերեշն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանապարհ գտնի, որպեսզի համոզվի, որ Աֆղանստանին զարգացման աջակցությունը կրճատելու և արտերկրում աֆղանական ակտիվների մոտ 9 միլիարդ դոլարի սառեցման որոշումը չի վնասի աֆղան ժողովրդին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆղանստանում մոտ մեկ միլիոն երեխա խիստ թերսնված են և գտնվում են մահվան վտանգի տակ, սակայն նրանք անհապաղ օգնություն չեն ստանալու:
Այն պահից ի վեր, երբ թալիբները վերահսկողության տակ առան Աֆղանստանը, երկրին տրվող գրեթե ողջ համաշխարհային օգնությունը, հատկապես առողջապահության ոլորտում, դադարեցվել է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio