ՌԴ ՊՆ. Բայդենի որդին ներգրավված է Ուկրիանայում կենսաբանական զենքի մշակման նախագծում
Ըստ ՌԴ ՊՆ-ի հայտարարության՝ Բայդենի որդու էլեկտրոնային նամակները փաստում են, որ վերջինս առանցքային դեր է ունեցել Ուկրիանայում կենսաբանական զենքի մշակման նախագծում
Նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հանթեր Բայդենի էլեկտրոնային նամակները փաստում են Ուկրիանայում կենսաբանական զենքի մշակման գաղտնի լաբորատորիաների գոյությունը:
Ըստ այս հայտարարության, Հանթեր Բայդենն առանցքային դեր է ունեցել Ոկրաինայում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում վտանգավոր պաթոգենների վրա իրականացվող հետազոտություններում:
Ռադիացիայի, քիմիական նյութերի և մանրէների դեմ պաշտպանության ՌԴ ուժերի հրամանատար Իգոր Կռիլովը հայտարարել է, որ ըստ ձեռք բերված էլեկտրոնային նամակների, Հանթեր Բայդենը ֆինանսական միջոցներ է հայթհայթել ամերիկյան կապալառուների կողմից Ուկրիանայում գործող լաբորատորիաներում վտանգավոր պաթոգենների վրա ուսումնասիրություններ կատարելու համար: