Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i168342-Հնդկաստանը_կշարունակի_նավթ_գնել_Ռուսաստանից
Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Նյու Դելին, իր շահերի ապահոման շրջանակում, կշարունակի գնել ռուսական նավթը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2022 12:09 Asia/Tehran
  • Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից

Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Նյու Դելին, իր շահերի ապահոման շրջանակում, կշարունակի գնել ռուսական նավթը:

Հնդկաստանի պետական ​​նավթավերամշակման գործարանները կրկնապատկել են ռուսական նավթի գնումները, որից, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, հրաժարվում են եվրոպացի գնորդները:

ԻՌՆԱ-ն, հղում անելով Bloomberg-ին, հաղորդում է, որ Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտարամանը, CNBC-ին տված հարցազրույցում, ասել է. «Մենք սկսել ենք գնման գործընթացը: Կարծում եմ մատակարարումը կտևի երեքից չորս օր և այս գործընթացը կշարունակվի»:

Անցյալ շաբաթ Հնդկաստանի նավթի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին հայտարարել էր, որ Նյու Դելին Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրել՝ առաջիկա երեք-չորս ամիսների հում նավթի մատակարման վերաբերյալ:

Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է նավթը գնել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից առաջ սահմանված՝ մեկ բարելի դիմաց 35 դոլարով: