Չինաստանը Ռուսաստանի հետ առևտրում չի շրջանցի պատժամիջոցները․ Չինաստանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i168354-Չինաստանը_Ռուսաստանի_հետ_առևտրում_չի_շրջանցի_պատժամիջոցները_Չինաստանի_ԱԳՆ
Չինաստանը մտադիր չէ որևէ հատուկ քայլ ձեռնարկել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, Պեկինը կշարունակի նորմալ առևտրային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ, լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վան Լուտոնը, գրում է Ինտերֆաքսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 12:39 Asia/Tehran
  • Չինաստանը Ռուսաստանի հետ առևտրում չի շրջանցի պատժամիջոցները․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը մտադիր չէ որևէ հատուկ քայլ ձեռնարկել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, Պեկինը կշարունակի նորմալ առևտրային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ, լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վան Լուտոնը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք հատուկ ոչինչ չենք անի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է նա նախօրեին կայացած Չինաստան-ԵՄ գագաթնաժողովին նվիրված ճեպազրույցում։

Վան Լուտոնն ասել է, որ այլ երկրների հետ Չինաստանի նորմալ տնտեսական համագործակցությունը չպետք է ազդվի՝ ավելացնելով, որ Եվրոպան շարունակում է առևտուրը Ռուսաստանի հետ, ուստի պատժամիջոցները «չպետք է ազդեն Մոսկվայի հետ Չինաստանի նորմալ առևտրային հարաբերությունների վրա»։

Դիվանագետը հիշեցրել է, որ «Չինաստանը հակամարտության կողմ չէ», այն նպաստում է համաշխարհային առևտրի զարգացմանը և հետևողականորեն դեմ է պատժամիջոցների կիրառմանը։

lragir.am