Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է
https://parstoday.ir/hy/news/world-i168356-Ռուսաստանից_ԵԱՏՄ_երկրներ_հացահատիկի_արտահանման_արգելքը_հանվել_է
Ռուսաստանը հանել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 12:41 Asia/Tehran
  • Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

Ռուսաստանը հանել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը:

Fars News գործակալության հաղորդման համաձայն՝ Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանությունը շաբաթ օրը հայտարարել է, «ՌԴ կառավարությունը հանել է ԵԱՏՄ երկրներ, այդ թվում Ղրղզստան, հացահատիկային ապրանքների՝ ցորենի, տարեկանի, գարու, ինչպես նաև եգիպտացորենի սերմացուի արտահանման արգելքը: Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր է գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությամբ»:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրղզստանին հացահատիկի գնման համար քվոտա է հատկացնելու։

Նշենք, որ Ռուսաստանը մարտի 11-ին էր հայտարարել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ղրղզստան ժամանակավորապես արգելման մասին: