Բրիտանիայի պաշտպանության նախարարության անհիմն հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ
Ապրիլ 02, 2022 12:43 Asia/Tehran
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը անհիմն հայտարարություն է արել Ուկրաինայի մի հատվածից ռուսական ուժերի նահանջելու վերաբերյալ։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ռուսական ուժերը նահանջում են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակա տարածքից:
Նախարարությունը պնդում է, որ ուկրաինական ուժերը շարունակում են առաջխաղացումը՝ Կիևի մերձակա տարածքից դուրս մղելով ռուսական ուժերին:
ՌԴ նախագահը զգուշացրել է, որ Ուկրաինա զենք և վարձկաններ ուղարկելու արևմտյան երկրների քայլերն արյունահեղություն կառաջացնեն այդ երկրում:
Ուկրաինայի պատերազմից անցել է ավելի քան մեկ ամիս, և մինչ այժմ 25 երկիր տարբեր տեսակի զենք է ուղարկել Կիև։
Պիտակ