Կցանկանայի Չինաստանին տեսնել մեր կողքին, բայց ընտրությունն իրենցն է. Զելենսկի
https://parstoday.ir/hy/news/world-i168394-Կցանկանայի_Չինաստանին_տեսնել_մեր_կողքին_բայց_ընտրությունն_իրենցն_է._Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել Չինաստանին տեսնել Ուկրաինայի կողքին։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 16:01 Asia/Tehran
  • Կցանկանայի Չինաստանին տեսնել մեր կողքին, բայց ընտրությունն իրենցն է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել Չինաստանին տեսնել Ուկրաինայի կողքին։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես կցանկանայի Չինաստանին տեսնել մեր կողքին, բայց ընտրությունն իրենցն է»,- պատասխանել է Զելենսկին այն հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք Ռուսաստանին Չինաստանի աջակցությունը։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ առանց ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ուղիղ կապի, անհնար կլինի հասնել այն արդյունքին, որն անհրաժեշտ է աշխարհին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

tert.am