Արևմուտքի կոշտ պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում շարունակվում է դեղերի դեֆիցիտը
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո Արևմուտքի կիրառած կոշտ պատժամիջոցների հետևանքով, Ռուսաստանը բախվում է դեղորայքի պակասի հետ:
Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների խստացմանը զուգահեռ, հաղորդումները վկայում են այդ երկրում դեղամիջոցների, հատկապես կենսական նշանակության տեսակների պակասի մասին:
Ռուսաստանի բժշկական անձնակազմի ամենամեծ առցանց ասոցիացիաներից մեկը համարվող՝«Վերաչի» լրատվական կայքը, մարտի կեսերին հարցում է անցկացրել ավելի քան 3000 բժիշկների շրջանում: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը բախվում է ավելի քան 80 տեսակ դեղերի պակասի հետ:
Հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ դիվանագիտական ճնշումները աճում են, իսկ միջազգային սպառնալիքներն ու պատժամիջոցները՝ խստացվում։