Գերմանիան խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները բացասական հետևանքներ են ունենալու
https://parstoday.ir/hy/news/world-i168528-Գերմանիան_խոստովանել_է_որ_հակառուսական_պատժամիջոցները_բացասական_հետևանքներ_են_ունենալու
Գերմանիայի ֆինանսների նախարարը խոստովանել է, որ ուկրաինական պատերազմն ավելի է աղքատացնում գերմանացիներին, չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով սրել է էներգետիկ ճգնաժամը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2022 08:53 Asia/Tehran
  • Գերմանիան խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները բացասական հետևանքներ են ունենալու

Գերմանիայի ֆինանսների նախարարը խոստովանել է, որ ուկրաինական պատերազմն ավելի է աղքատացնում գերմանացիներին, չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով սրել է էներգետիկ ճգնաժամը։

«Ուկրաինայի պատերազմը մեզ բոլորիս դարձնում է ավելի աղքատ, քանի որ մենք պետք է ավելի շատ վճարենք ներկրվող էներգիայի համար», - այս մասին կիրակի օրը, «Բիլդ» թերթին ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստին Լինդները։

Գերմանիայի ֆինանսների նախարարը նկատի ունենալով աճի դանդաղեցմանը և գնաճը, հավելել է. «Գերմանական տնտեսության ներկայիս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացրել, և կառավարությունն անում է ամեն ինչ՝ կանխելու ստագֆլյացիայի վտանգը»:

Գերմանիան՝ Եվրոպայի արդյունաբերական կենտրոններից մեկը, ռուսական բնական գազի հիմնական ներկրողն է, և անցյալ տարի նրա վառելիքի սպառման 34 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Բեռլինը նույնպես զգալի քանակությամբ ռուսական նավթ է գնում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio