Թուրքիայում առևտրի դեֆիցիտի աճ է գրանցվել
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ, պաշտոնական վիճակագրության համաձայն, փետրվարին Թուրքիայի առեւտրի դեֆիցիտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 135,5%-ով։ Այս դեֆիցիտը պայմանավորված է էներգակիրների գների աճով։
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը՝ TurkStat-ն իր զեկույցում դեֆիցիտը գնահատել է 7,9 միլիարդ դոլար, ընդգծելով, որ Թուրքիան իր էներգետիկ կարիքների մեկ երրորդը ապահովում է արտերկրից։
Թուրքիայից 1,8 միլիարդ դոլարի ներմուծումով Գերմանիան այդ երկրի խոշորագույն առևտրային գործընկերն է, որին հաջորդում են ԱՄՆ-ը (1,1 միլիարդ դոլար), Բրիտանիան (1,1 միլիարդ դոլար) և Իտալիան (1,09 միլիարդ դոլար):
Անցած տարի Թուրքիան ամենաշատ ներմուծումն է ունեցել Ռուսաստանից (3,9 մլրդ դոլար), որին հաջորդում են Չինաստանը (3,2 մլրդ դոլար), Գերմանիան (1,9 մլրդ դոլար) և ԱՄՆ-ն (1,1 մլրդ դոլար):
Թուրքիայում գնաճն աննախադեպ է եղել վերջին 20 տարվա ընթացքում և մարտին տարեկան գնաճը հասել է 61,4 տոկոսի։