Թբիլիսին մերկախոս մեղադրանքների ապացույցներ է պահանջում Կիեւից
https://parstoday.ir/hy/news/world-i168798-Թբիլիսին_մերկախոս_մեղադրանքների_ապացույցներ_է_պահանջում_Կիեւից
Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ապացույցներ ներկայացնի Վրաստանին դեպի Ռուսաստան մաքսանենգության համար միջանցք տրամադրելու ենթադրյալ պլանների մասին մեղադրանքների վերաբերյալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է մշակույթի նախարար, փոխվարչապետ Թեյա Ծուլուկիանին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 05:51 Asia/Tehran
  • Թբիլիսին մերկախոս մեղադրանքների ապացույցներ է պահանջում Կիեւից

Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ապացույցներ ներկայացնի Վրաստանին դեպի Ռուսաստան մաքսանենգության համար միջանցք տրամադրելու ենթադրյալ պլանների մասին մեղադրանքների վերաբերյալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է մշակույթի նախարար, փոխվարչապետ Թեյա Ծուլուկիանին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Առաջիկայում մենք ապացույցների ենք սպասում Ուկրաինայի կառավարությունից եւ համապատասխան ծառայություններից՝ մի քանի օր առաջ հնչեցված կեղտոտ սուտը հիմնավորելու համար։ Հակառակ դեպքում մենք կգանք այն եզրակացության, որ գործը, մեղմ ասած, կեղծ մեղադրանքների մասին է»,- ասել է Ծուլուկիանին։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նախօրեին հեռուստամարաթոնի ժամանակ պնդել է, որ Ուկրաինան կասկածում է Վրաստանին արեւմտյան պատժամիջոցների շրջանցման  փորձերում Ռուսաստանին օգնելու մեջ: «Մենք պաշտոնական ապացույցներ եւ համոզիչ փաստարկներ են սպասում Վրաստանից։ Հետո կորոշենք, թե ինչ գործողություններ ձեռնարկել, եթե այդ ապացույցներն ու փաստարկները բավականաչափ համոզիչ չլինեն»,- ասել է Կուլեբան: Թե կոնկրետ ինչ ապացույցների է սպասում ուկրաինական կողմը, նախարարը չի պարզաբանել:

 «Ապացույցները պետք է ներկայացնի այն կողմը, որը մեղադրանքներ է առաջադրում,- ասել է Ցուլուկիանին։- Խոսքն այն մասին է, թե ինչպիսին է իրականությունը Վրաստանում։ Իսկ իրականությունն այն է, որ պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նյութերը խիստ մաքսային հսկողության են ենթարկվում։ Դա է փաստերով հիմնավորված իրականությունը»:

Իր հերթին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն եւս հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ապացույցներ ներկայացնի դեպի Ռուսաստան մաքսանենգության մեջ մեղադրանքների մասին կամ հերքի դրանք:

Մդինարաձեն կարծում է, որ Ուկրաինան Վրաստանից պահանջում է «այն, ինչ գոյություն չունի բնության մեջ»։ Պատգամավորը շեշտել է. «Մենք վճռականորեն պահանջում ենք, որպեսզի Ուկրաինայի համապատասխան ծառայությունները Վրաստանի հասցեին նողկալի մեղադրանքների որեւէ ապացույց ներկայացնեն կամ նույն աղբյուրներով եւ նույն ձեւով հրապարակայնորեն հերքեն իրենց իսկ անհեթեթ հայտարարությունները բարեկամ եւ գործընկեր Վրաստանի հասցեին»:

Մդինարաձեն եւս մեկ անգամ կրկնել է, որ նման հայտարարությունները վիրավորական են ինչպես Վրաստանի, այնպես էլ երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը կրկին պնդում է, որ նման մեղադրանքների հետեւում կանգնած են նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առանձին ներկայացուցիչներ, որոնք այժմ իշխանության ղեկին են Ուկրաինայում։

news.am