Բացահայտվել է Ուկրաինայում արևմտյան երկրներից 600 օտարերկրյա վարձկանների ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/world-i168894-Բացահայտվել_է_Ուկրաինայում_արևմտյան_երկրներից_600_օտարերկրյա_վարձկանների_ներկայությունը
Ռուսական հետախուզության աղբյուրները և ՌԴ քննչական կոմիտեն հայտնել են Ուկրաինայում 600 օտարերկրյա վարձկանների ներկայության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 07:55 Asia/Tehran
  • Բացահայտվել է Ուկրաինայում արևմտյան երկրներից 600 օտարերկրյա վարձկանների ներկայությունը

Ռուսական հետախուզության աղբյուրները և ՌԴ քննչական կոմիտեն հայտնել են Ուկրաինայում 600 օտարերկրյա վարձկանների ներկայության մասին։

ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, ռուսական հետախուզության աղբյուրները և քննչական կոմիտեն հինգշաբթի օրը Դոնեցկի Հանրապետությունում Ալեքսանդր Բաստրիկինի նախագահությամբ կայացած հանդիպման ժամանակ հայտնել են, որ ռուս քննիչները ձեռք են բերել 47 երկրներից Ուկրաինա եկած 600 օտարերկրյա վարձկանների ցուցակը:

Հայտարարության մեջ ասված է.«Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հիշյալ անձանցից շատերը Ուկրաինա են մտել արևմտյան երկրներից»: 

Վարձկանների գտնվելու վայրի և նրանց ձեռնարկած գործողությունների վերաբերյալ հետաքննությունները շարունակվում են։