Ռուսաստանը հերքում է երկաթուղային կայարանի վրա հրթիռային հարձակման մասին Ուկրաինայի պնդումը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինայի պնդումը, թե հրթիռով հարվածել է Ուկրաինայի արևելքում գտնվող երկաթուղային կայարանին։
Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ ուրբաթ օրն այդ երկրի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինայի այն պնդումը, թե ռուսական հրթիռը հարվածել է ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին և այն որակել է որպես սադրիչ քայլ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը ՌԴ զինված ուժերը ոչ մի գործողություն չեն իրականացրել Կրամատորսկ քաղաքում։
Նախարարությունն ընդգծել է, որ «Տոչկա-ու» բալիստիկ հրթիռները, որի մասերը հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ, օգտագործվում են միայն ուկրաինական ուժերի կողմից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ անցյալ ամիս Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել Դոնեցկի կենտրոնին։