Էրդողանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ լինել
https://parstoday.ir/hy/news/world-i168944-Էրդողանը_կարող_է_խաղաղության_Նոբելյան_մրցանակի_հավակնորդ_լինել
Թուրք քաղաքական գործիչները կողմ են արտահայտվել իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 14:16 Asia/Tehran
  • Էրդողանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ լինել

Թուրք քաղաքական գործիչները կողմ են արտահայտվել իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում կարծում են, որ Էրդողանը շատ ավելին է արել Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու համար, քան ժամանակին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու համար: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համաձայն է ԱԶԿ գործադիր կոմիտեի անդամի հետ։Hurriyet թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ Օբաման «ըստ էության ոչինչ չի արել»։«Սակայն մեր նախագահը շատ ավելին է արել, ուստի նա արժանի է Նոբելյան մրցանակի»,- ասել է նախարարը։Ըստ ՏԱՍՍ-ի, Էրդողանը, բազմիցս հայտարարել է, որ չի ընդունի մրցանակը, եթե իրեն շնորհեն այն։

Աղբյուր` Panorama.a