Թուրքիան թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով. Աքար
https://parstoday.ir/hy/news/world-i169110-Թուրքիան_թույլ_չի_տա_ռազմանավերի_մուտքը_Սև_ծով._Աքար
Թուրքիան հավատարիմ կլինի Մոնտրյոյի կոնվենցիային և թույլ չի տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով։ Այս մասին A Haber հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2022 14:50 Asia/Tehran
  • Թուրքիան թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով. Աքար

Թուրքիան հավատարիմ կլինի Մոնտրյոյի կոնվենցիային և թույլ չի տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով։ Այս մասին A Haber հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն առևտրային նավերի համար պահպանում է նշված նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում, բայց ռեժիմները բոլորի համար տարբեր են: Ընդ որում, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով: Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի տարածքով նավերի անցումը։

«Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով»,– Աքարի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները:

armeniasputnik.am