Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է «ետնամուտքից» նավթ վաճառել
Հաղորդումները վկայում են, որ չնայած եվրոպական երկրների սահմանած հակառուսական կոշտ պատժամիջոցներին, Մոկսվան շարունակում է «ետնամուտքից» նավթ արտահանել եվրոպական և այլ շուկաներ:
Bloomberg-ը գրել է. «Եվրոպական էներգետիկ ընկերությունները շարունակում են գնել ռուսական նավթը: Ռուսներն այս գործընթացն անվանել են «էներգիայի փոխանակում ետնամուտքից»:
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Խավիեր Բլասը, Bloomberg-ին տված հարցազրույցում, ասել է. «Ռուսական նավթը հնարավոր չէ կրճատել համաշխարհային շուկաներից, քանի որ այդ դեպքում մենք կբախվենք արևմտյան այնպիսի ընկերությունների սնանկացման հետ, ինչպիսին է ամերիկյան Shell ընկերությունը»։
Օրական 4-ից 5 միլիոն բարել նավթ արտահանող Ռուսաստանն աշխարհում նավթի խոշորագույն արտադրողներից մեկն է: Ռուսական նավթի մատակարարման դադարեցումը կարող է հանգեցնել նավթի գների հետագա աճի։