Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i169280-Այն_ինչ_հիմա_կատարվում_է_Ուկրաինայում_ողբերգություն_է._Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում խոսել է Ուկրաինայի և Բելառուսի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2022 15:30 Asia/Tehran
  • Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում խոսել է Ուկրաինայի և Բելառուսի մասին։

«Որքան էլ այսօր տարօրինակ հնչի, ես միշտ այդ մասին ասել եմ, մենք՝ Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը, եռամիասնություն ենք։ Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, անկասկած ողբերգություն է։ Բայց Ալեքսանդր Գրիգորևիչը ճիշտ ասաց` ընտրություն չէին թողել: Պարզապես ընտրություն չկար։ Ժամանակի հարց էր, թե երբ կսկսվի», - ասել Է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ է եղբոր պես վերաբերվել Բելառուսին։

«Մենք միշտ այդպես ենք վերաբերվել, և վերջին ամիսներին ոչինչ չի փոխվել։ Մենք կասկած անգամ չունեինք, որ եթե ինչ-որ մեկը մեզ նեցուկ լինի, ապա Բելառուսն է լինելու։ Այդպես է միշտ եղել մեր դարավոր համատեղ պատմության ընթացքում», - ընդգծել Է Պուտինը։

Շատերն ասում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատերազմել մինչև վերջին ուկրաինացին։ ՌԴ նախագահի խոսքով` այդպես էլ կա։

Պուտինն ասել է, որ Լուկաշենկոյին մանրամասն պատմել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության և ուկրաինական կողմի հետ բանակցությունների ընթացքի մասին:

Ռուսաստանի նախագահը բելառուսական կողմին շնորհակալություն է հայտնել բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։

armeniasputnik.am