Ուկրաինայի հետ Պենտագոնի կենսաբանական ոլորտու համագործակցության վերջին ապացույցները
https://parstoday.ir/hy/news/world-i169522-Ուկրաինայի_հետ_Պենտագոնի_կենսաբանական_ոլորտու_համագործակցության_վերջին_ապացույցները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձեռք է բերել նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը Ուկրաինայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 10:13 Asia/Tehran
  • Ուկրաինայի հետ Պենտագոնի կենսաբանական ոլորտու համագործակցության վերջին ապացույցները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձեռք է բերել նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը Ուկրաինայում:

«Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ ամերիկացի գիտնականները կենսաբանորեն վտանգավոր նյութերի փորձարկումներ էին կատարում 2019-ից 2021 թվականներին Խարկովում հոգեբուժական կլինիկա ընդունված հիվանդների վրա»,- ասել է ՌԴ Քիմիական, կենսաբանական և միջուկային ուժերի հրամանատար Իգոր Կռիլովը։

Ռուսաստանի քիմիական, կենսաբանական և միջուկային ուժերի հրամանատարությունը նաև ասել է, որ այլ փաստաթղթեր, որոնք ձեռք են բերվել Ուկրաինայում Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներից, նույնպես ցույց են տալիս, որ Կիևը մտադիր էր անօդաչու թռչող սարքեր օգտագործել Դոնբասի հանրապետության, ինչպես նաև Ռուսաստանի բնակիչներին վտանգավոր պաթոգեններով վարակելու համար:

«Ուկրաինան մի ընկերությանը խնդրել էր հատուկ անօդաչու թռչող սարքերի վրա հատուկ ցողման սարքավորումներ տեղադրել: Ռուսական հետախուզական ծառայությունը հայտնաբերել է 30 լիտրանոց տանկերով հագեցած անօդաչու թռչող սարքերի երեք մոդել։ Ուկրաինային հաջողվել է գնել այդ գործիքներից և սարքավորումներից 50-ը»,- ասել է գեներալ Կռիլովը։

Պենտագոնը պատասխանատու է լաբորատորիաների ֆինանսավորման համար, -ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։