Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i169630-Վրաստանը_կսկսի_Եվրամիությանն_անդամակցելու_բանակցությունները
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2022 15:01 Asia/Tehran
  • Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Վրաստանի ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաշարը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչները տեղեկանան՝ ինչ պատասխաններ է պատրաստել կառավարությունը։

Վրաստանին փոխանցված Եվրամիության փաստաթուղթը պարունակում է 369 հարց: Դրանք վերաբերում են երկրի քաղաքական և տնտեսական վիճակին, Վրաստանի և եվրոպական օրենսդրությունների համապատասխանությանը։ Թբիլիսին մտադիր է պատասխանները Եվրամիությանը ներկայացնել մայիսին։

yerevan-times.com