Մադուրո. Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բումերանգի էֆեկտ են ստեղծում արևմտյան երկրներում
https://parstoday.ir/hy/news/world-i170014-Մադուրո._Ռուսաստանի_դեմ_ԱՄՆ_պատժամիջոցները_բումերանգի_էֆեկտ_են_ստեղծում_արևմտյան_երկրներում
Վենեսուելայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները բումերանգի ազդեցություն կունենան Հին մայրցամաքի, Վաշինգտոնի և այլ երկրների տնտեսությունների վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2022 13:31 Asia/Tehran
  • Մադուրո. Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բումերանգի էֆեկտ են ստեղծում արևմտյան երկրներում

Վենեսուելայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները բումերանգի ազդեցություն կունենան Հին մայրցամաքի, Վաշինգտոնի և այլ երկրների տնտեսությունների վրա:

Ընդգծելով, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բումերանգի էֆեկտ են ստեղծում արևմտյան երկրներում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի տնտեսության հզորացմանը և պատժամիջոցների ազդեցությանը դիմակայելուն ուղղված տնտեսական միջոցների մասին։

Աջակցելով Ռուսաստանի, Վենեսուելայի, Կուբայի, Նիկարագուայի և մնացած աշխարհի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների վերացմանը, Վենեսուելայի նախագահն հստակեցրել է.«Սա ցույց է տալիս Արևմուտքի իմպերիալիզմը»:

Ավելի վաղ Մադուրոն ընդգծել էր.«Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել՝ Ռուսաստանին «մասնատելու» և «բազմաբևեռ աշխար կերտելու գլոբալ հույսին» վերջ տալու համար։

Այս կապակցությամբ Վենեսուելայի նախագահը հայտարարել է տնտեսական միջոցառումների և ազգային արտադրության պլանի մասին՝ ուղղված երկրի տնտեսության ամրապնդմանը, որպեսզի չեզոքացվի աշխարհում առկա գնաճի միտումը։