Ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i170062-Ռուս_ուկրաինական_բանակցություններն_ուղեկցվում_են_Կիևի_ագրեսիվ_հռետորաբանությամբ._ՌԴ_ԱԳՆ
Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Կիևի ու Քիշնևի հայտարարություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 14:49 Asia/Tehran
  • Ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Կիևի ու Քիշնևի հայտարարություններին:

 Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։«Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին։ Երկու երկրներն էլ Ասոցացման համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, մասնակցում են Արևելյան գործընկերությանը, Վրաստանի հետ միասին միավորվել են եվրաինտեգրման այսպես կոչված ասոցացված եռյակի մեջ»,- նշել է դիվանագետը:Նրա խոսքով՝ 2013-2014 թթ. Մայդանի իրադարձությունների խթան հանդիսացավ հենց Եվրամիության հետ Ուկրաինայի համաձայնագիրը, որի ստորագրումն այն ժամանակ կառավարությունը հետաձգեց, որպեսզի հստակեցնի Ռուսաստանի և ԱՊՀ-ի մյուս երկրների հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր հետևանքները:«Այդ իրադարձություններն իրենց հերթին հանգեցրեցին հակասահմանադրական պետական հեղաշրջման, Դոնբասում քաղաքացիական պատերազմի և այն իրավիճակին, որը մենք ունենք այսօր»,- հավելել է Պոլիշչուկը:Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը պարբերաբար փոփոխություն է կրում:

civic.am