Գերմանիայում ռասիստական վերաբերմունք է ցուցաբերվում ապաստան հայցողների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i170244-Գերմանիայում_ռասիստական_վերաբերմունք_է_ցուցաբերվում_ապաստան_հայցողների_նկատմամբ
Գերմանիան արտաքսում է աֆղան փախստականներին, նրանց փոխարեն ընդունելով ուկրաինացի ներգաղթյալներին, ինչը ռասիզմի ակնհայտ դրսևորում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2022 04:37 Asia/Tehran
  • Գերմանիայում ռասիստական վերաբերմունք է ցուցաբերվում ապաստան հայցողների նկատմամբ

Գերմանիան արտաքսում է աֆղան փախստականներին, նրանց փոխարեն ընդունելով ուկրաինացի ներգաղթյալներին, ինչը ռասիզմի ակնհայտ դրսևորում է:

Բեռլինում այս որոշումը հիմնավորում են նրանով, որ աֆղանցիները հեռացել են այն բնակավայրերից որոնք իրենց տրամադրվել էին որոշակի ժամկետով մնալու համար, հավելելով, որ նրանց մի մասն այնուամենայնիվ շարունակում է ապրել այդ բնակավայրերում:

Աֆղանստանում թալիբների իշխանության գալն այդ երկրից քաղաքացիների հեռանալու միակ պատճառը չէ: Միաջզգային պատժամիջոցները և ԱՄՆ-ի կողմից Քաբուլին պատկանող ֆինանսական միջոցների արգելափակումը մեծ վնաս են հասցրել այս երկրի տնետսությանը, որի ենթակառուցվածքները ոչնչացել են ամերիկացիների 20 տարի տևած  օկուպացիայի հետևանքով: Եվ այս իրավիճակում, շատ աֆղանցիների այլ ելք չի մնում, քան լքել երկիրը: