Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայում արևմտյան սպառազինության նյութատեխնիկական ապահովման կենտրոնը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական ուժերը Ուկրաինայի հարավում ոչնչացրել են արևմտյան զենքի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին Ուկրաինային զինելու, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները և Ուկրաինայի արևելքում բնակվող ռուսների վրա ուկրաինական ուժերի հարձակումներն անտեսելու կապակցությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Օդեսա նավահանգստային քաղաքի ռազմական օդանավակայանում տեղակայված՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինա ուղարկված արևմտյան զենքի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը ոչնչացվել է:
«Ռուսական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայում 101 ռազմաբազա, և առնվազն 200 ուկրաինացի նացիստ է սպանվել ռուսական ուժերի հարձակումների հետևանքով»,- ասել է Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել է ընդհանուր առմամբ 130 ռազմակայան, ուկրաինական բանակի զորքերի և տեխնիկայի 85 հավաքատեղի, 2166 հատուկ զորամաս և 125 կործանիչ։