Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրվում է ռազմական գաղտնիքներ բացահայտելու մեջ
(last modified Mon, 25 Apr 2022 03:00:48 GMT )
Ապրիլ 25, 2022 07:30 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրվում է ռազմական գաղտնիքներ բացահայտելու մեջ

Լեհաստանի պաշտպանության նախարարի խորհրդականը Մեծ Բրիտանիայի վարչապետին մեղադրել է ռազմական գաղտնիքներ բացահայտելու մեջ։

Նախարարի խորհրդականը հայտարարել է, որ Բորիս Ջոնսոնը մեծ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով Ուկրաինայի սահմաններից դուրս ուկրաինական ուժերի վերապատրաստման մասին։

Նա նշել է,  որ Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից Լեհաստանում ուկրաինացի զինվորներին վարժեցնելու վերաբերյալ հայտարարությունը չափազանց անպատասխանատու քայլ է և կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Հինգշաբթի օրը Հնդկաստան ժամանելուց հետո, Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը Լեհաստանում և Բրիտանիայում վերապատարստում է ուկրաինացի զինվորներին ՝  հակաօդային պաշտպանության համակարգերի և զրահատեխնիկայի հետ աշխատելու համար:

Ուկրաինայում պատերազմի հենց սկզբից, Բրիտանիան լայնածավալ ռազմական և ֆինանսական օգնություն է ցուցաբերել Կիևին: