Ամենամեծ ուղեւորատար զբոսանավը բաց ծով է դուրս եկել
Մայիս 15, 2016 18:54 Asia/Tehran
Աշխարհի ամենամեծ ուղեւորատար զբոսանավը՝ Harmony of the Seas-ը, բաց ծով է դուրս եկել: AFP-ի փոխանցմամբ, ուղեւորությունը մեկնարկել է ֆրանսիական Սեն Նազեր քաղաքի նավահանգստից:
Ըստ Lenta-ի, նավը նախ կժամանի բրիտանական Սաութհեմփթոնի նավահանգիստ, որտեղից կվերցնի առաջին ուղեւորներին: Այնուհետեւ զբոսանավը պտույտի կուղեւորվի Միջերկրական ծովով: Ուղեւորության վերջնակետն իսպանական Բարսելոնան է:
Նավի երկարությունը 362 մետր է, լայնությունը՝ 66 մետր, բարձրությունը՝ 72 մետր: Դրանում կարող է մինչեւ 6360 ուղեւոր եւ ավելի քան 2000 անձնակազմի անդամ տեղավորվել: Harmony of the Seas նավը տիրոջը՝ Royal Caribbean International (RCI) ընկերությանն է փոխանցվել է մայիսի 12-ին:
Պիտակ