Չինաստանը զգուշացրել է Կենտրոնական Ասիայում գունավոր հեղափոխությունների մասին
Չինաստանի պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ Կենտրոնական Ասիայի երկրները պետք է զգուշանան «մեծ տերությունների» միջամտությունից։
Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգ Հենը Ղազախստան կատարած այցի ժամանակ ասել է, որ Պեկինը դեմ է Ղազախստանում արտաքին միջամտությանը և զգուշացրել է Կենտրոնական Ասիայում «գունավոր հեղափոխությունների» մասին:
Չինաստանի պաշտպանության նախարարը նաև խոստացել է աջակցել Ղազախստանի «ազգային անվտանգությունը պաշտպանելուն» ուղղված ջանքերին:
Վեյ Ֆենգը հավելել է.«Չինաստանը կտրականապես դեմ է արտաքին ուժերի միջամտությամբ Ղազախստանում «գունավոր հեղափոխություն» է հրահրողներին և աջակցում է Ղազախստանին արդյունավետ միջոցներ ձեռնարկելու իր ազգային անվտանգության և սոցիալական կայունության պաշտպանության համար:
Չինաստանի պաշտպանության նախարար ասել է.«Մենք պետք է զգույշ լինենք Կենտրոնական Ասիայում որոշ մեծ տերությունների միջամտությունից և Կենտրոնական Ասիայի անվտանգությունը խաթարելու նրանց գործողություններից»: