Քվանտային նյութից պատրաստված գերհաղորդիչը համակարգիչները 400 անգամ ավելի արագ կդարձնի
https://parstoday.ir/hy/news/world-i170708-Քվանտային_նյութից_պատրաստված_գերհաղորդիչը_համակարգիչները_400_անգամ_ավելի_արագ_կդարձնի
Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցների նոր մշակումը կենտրոնացված եւ գերհամակարգչային տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխության կհանգեցնի, գրում է Hi-Tech-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 08:14 Asia/Tehran
  • Քվանտային նյութից պատրաստված գերհաղորդիչը համակարգիչները 400 անգամ ավելի արագ կդարձնի

Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցների նոր մշակումը կենտրոնացված եւ գերհամակարգչային տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխության կհանգեցնի, գրում է Hi-Tech-ը։

Աշխարհում առաջին անգամ գիտնականները ցուցադրել են զրոյական դիմադրությամբ միակողմանի գերհաղորդիչ։ Դրա յուրահատկությունն այն է, որ արգելափակում է հակառակ ուղղությամբ ընթացող ցանկացած հոսանք։ Մշակումը կապահովի էներգիայի խնայողություն՝ միաժամանակ մինչեւ 400 անգամ ավելացնելով համակարգիչների արագությունը։

Գերհաղորդիչները կարող են հարյուրավոր անգամ ավելի արագ դարձնել էլեկտրոնային սարքերը՝ լուծելով էներգիայի կորստի խնդիրը: Սակայն բոլոր ուղղություններով դրանց անցկացումը կանխելու համար մագնիսական դաշտեր են պահանջվում: Սա նշանակում է, որ դրանց օգտագործումը պրակտիկ չէ դասական հաշվարկների համար:

Այժմ գիտնականները գերհաղորդիչում առանց մագնիսների օգտագործման հոսանքի ուղղությունը կառավարելու այլընտրանքային մեթոդ են ներկայացրել։ Նրանք օգտագործել են նոր քվանտային Nb3Br8 նյութը, որը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի մի խումբ ֆիզիկոսների կողմից: Գրաֆենի նման սա էլ տարբերվում է ատոմային հաստությամբ։

Այժմ գիտնականները սենյակային ջերմաստիճանում պետք է հաղթահարեն գերհաղորդիչի օգտագործման հետ կապված խոչընդոտը: Մինչ այժմ փորձարկումներն անցկացվել են 77 Կելվինից (-196°C) ցածր ջերմաստիճաններում: Եթե գիտնականների թիմը պարզի, թե ինչպես աշխատեցնել գերհաղորդիչը ավելի նորմալ ջերմաստիճանի դեպքում, ապա նրանք ավելի կմոտենան զանգվածային արտադրության համար տեխնոլոգիայի ընդլայնմանը: Մշակման հեղինակների կարծիքով, դա հնարավոր է «հայտնի բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչների» դեպքում։

Հետազոտողները կարծում են, որ իրենց գերհաղորդիչն ավելի լավ է օգտագործել կենտրոնացված սերվերային տնտեսություններում եւ գերհամակարգիչներում: Այդպես դրանք «նվազագույն ծախսերով մեծ օգուտ կբերեն»։

news.am