Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i170750-Ադրբեջանն_աջակցում_է_Ուկրաինայի_տարածքային_ամբողջականությանը._Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 14:38 Asia/Tehran
  • Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալիևը այս մասին հայտարարել է «Հարավային Կովկաս.զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես և մյուս երկրները, և բացահայտ հայտարարում ենք այդ մասին ՝ չթաքնվելով ծառի հետևում: Այո, մենք չենք ժխտում, որ մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է աղճատվեն քաղաքական գերազանցության պատճառով», - ասել է Ալիևը:

armenpress.am